![]()
Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանի խոսքով՝ Ռուսաստանում համարում են, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը իրենց համար Հայաստանի կորուստն է:
«Իրենց հավատարիմ մարդկանց ուղարկեցին, որ հատուկ ծրագրով իշխանությունը փոխվի, բայց չհաջողեցին: Ռուսները մտածում են, որ փողով ամեն հարց կարող են լուծել, դրա վրա էին հաշվարկը կառուցել, բայց խճճվել են, շատ փող են դրել, արդյունք չեն ստացել, դրա համար անցել են փողոցային բառապաշարի, վայնասուն են դրել»,- ասում է նա:
Վերջինս նաև նկատում է. «Պուտինը հրաման է տվել, որ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ»:
Ինչ վերաբերում է օլիգարխ Կարապետյանին, Մալխասյանն ընդգծում է. «Տհաս են, դեռ ընտրությունները չեղած՝ Կառավարության նիստ էին անում, կալուգացուն վարչապետ կարգում, մանկամիտ են, սրանք ո՛չ միտք ունեն, ո՛չ գաղափար, ոնց կարող են հեղափոխություն անել: Փողով քվեարկած մարդիկ երբեք չեն կարող հեղափոխություն անել, իրենց ընտրողին նախրի են վերածել»:
Զրուցակիցը կարծում է, որ այս մարդկանց ուղղորդում են. «Տերերը ոնց հրահանգում են, այդպես են անում՝ Մարգարիտա Սիմոնյան, բան, սրանք»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()