![]()
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած նոր ձայնագրությանը, որում կաշառատուների թիմերից մեկի ղեկավար որպես հնչում է նաև Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը
«Ընտրակաշառքի վերաբերյալ այսօրվա ձայնագրությունում ուղիղ բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը:
Գիտեք զավեշտը որն է. օրեր առաջ այս մարդը լուրջ դեմքով հարցազրույց էր տվել ու ասել հետևյալը.
«Եթե բացառենք ընտրակեղծիքները և բռնաճնշումներն ընդդիմության վրա, ապա միանշանակ ընդդիմությունը կհաղթի ընտրություններում»։
Հավատացեք, էլ բան չկա ավելացնելու:
Ամոթ, ուղղակի ամոթ»,- գրել է Հարությունյանը:
![]()