![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը իր վերջին հարցազրույցով ուղերձ հղեց բոլոր այն պետություններին, որոնք ուզում են ոտնձգություն իրականացնել Հայաստանի ինքնիշխանության և պետականության դեմ:
«Քոչարյանն այլ երկրներին ասում է՝ «կարող եք դիվերսիա իրականացնել մեր դեմ», նա սպառնալիք է ՀՀ-ի համար»,- ասում է Վարդանյանը:
Ըստ պատգամավորի՝ Ռոբերտ Քոչարյանը որևէ օրգանական կապ չունի հայ ժողովրդի հետ. «Ասում է՝ կարող ենք ՀՀ-ն մատաղ անել այլ պետության»:
Իշխող ուժի անդամը վստահ է, որ օլիգարխ Սամվել Կարապետյանը վերցնելու է իր ուժի խորհրդարանական մանդատները. «Կարապետյանի հանրահավաքը նրա մասին է լինելու, որ վերցնելու են մանդատները, քանի որ դիվերսիան չկարողացան անել»:
Վարդանյանը դժգոհ է նոր ձևավորվող խորհրդարանից, ըստ նրա՝ գուցե նախորդից ավելի վատն է:
Նա նաև այն համոզմանն է, որ 2018-ից հետո «Քաղաքացիական պայմանագրին» աջակցող մարդիկ բուլինգի են ենթարկվում. «Գիտենք՝ շան գլուխը որտեղ է թաքնված. սա մարդկանց լռեցնելու նպատակ ունի»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()