![]()
«Մեր նպատակն է, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից, և Երևանում մարդատար մեքենաների օգտագործման քանակը նվազեցվի»:
Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Որպեսզի դա տեղի ունենա, առաջին հերթին հանրային տրանսպորտը շարունակաբար պետք է ավելի ու ավելի հարմարավետ դառնա»,- հավելել է նա:
![]()