Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած:

Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ 3 տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 06։15-ին Արտենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Նախնական տվյալներով, բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները. հայտնվում էր մեկ զոհի և ինը տուժածի մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ