![]()
Լուվրը հայտնվել է ենթակառուցվածքային լուրջ խնդիրների առաջ, և թանգարանի ղեկավարությունը ահազանգում է շտապ վերանորոգման ու արդիականացման անհրաժեշտության մասին։ Թանգարանի սարքավորումները և ընդհանուր ենթակառուցվածքը աստիճանաբար քայքայվում են, իսկ անհրաժեշտ վերանորոգման աշխատանքների ծավալը մշտապես աճում է՝ ֆինանսավորման դժվարությունների պայմաններում։
Լուվրում նախատեսվում է 2027 թվականից ներդնել նոր տեսահսկման համակարգ, և ղեկավարությունը խոստանում է անձնական վերահսկողության տակ պահել առկա խնդիրների լուծման գործընթացը։ Նշվում է նաև, որ վերջին տարիներին թանգարանը արդեն բախվել է մի շարք միջադեպերի։ Նախորդ տարի տեղի ունեցած գողության հետևանքով պատճառվել էր շուրջ 88 միլիոն դոլարի վնաս, իսկ հանցագործները, թեև ձերբակալվել էին, սակայն գողացված արժեքները չեն հայտնաբերվել։
![]()