![]()
Երկար սպասված շրջադարձ․աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«2025 թվականի հունիսի 9-ից պահպանվող բացասական տարբերությունից հետո, առատ տեղումների և գետային ներհոսքի շնորհիվ, Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 21-ին հավասարվեց նախորդ տարվա նույն օրվա մակարդակին՝ 1900,72մ։
Տարվա սկզբից ի վեր Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ»:
![]()