Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան

Հունիսի 20-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մի շարք օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ։ Այս մասին հայտնում է կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Ժամը 15:00-ի դրությամբ նախորդ ռեկորդային ցուցանիշները գերազանցվել են հետևյալ կայաններում․

-Արմավիր՝ +37.8°C (նախկին ռեկորդ՝ +37.5°C, 2021թ.)

-Հանքավան՝ +25.1°C (նախկին ռեկորդ՝ +24.6°C, 2015թ.)

-Հրազդան՝ +28.2°C (նախկին ռեկորդ՝ +28.0°C, 2021թ.)

-Շորժա՝ +28.0°C (նախկին ռեկորդ՝ +26.0°C, 2021թ.)

-Մարտունի՝ +28.0°C (նախկին ռեկորդ՝ +27.6°C, 1941թ.)

-Սևան լճային՝ +26.4°C (նախկին ռեկորդ՝ +25.3°C, 1974թ.)

Հ.Գ. Հետաքրքիր է չէ մեր կլիման իր կտրուկ փոփոխություններով․ ընդամենը մեկ օր առաջ հանրապետության շատ շրջաններում եղանակը բավական զով էր, իսկ այսօր արդեն մի շարք օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ»,-նշել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ