Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք 300.000-ից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը

Մեկնարկել է ԱԺ հերթական և վերջին քառօրյան:

Օրակարգում ընդգրկված է ընդհանուր առմամբ 56 հարց, որոնցից 12-ը կքննարկվի երկրորդ ու վերջնական ընթերցմամբ, իսկ մնացածը՝ առաջին:

ԱԺ-ում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվում է բյուջեի կատարողականը, իսկ ընդդիմության հատվածը դատարկ է, նրանցից ոչ մի պատգամավոր ներկա չէ նիստին:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է դատարկ հատվածի լուսանկարն ու գրել.

«Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք 300 հազարից քանիսն են վերադարձել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ