Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Երևանի ավագանու անդամ Նատալի Սինորյանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԿԸՀ-ի դիմաց սպասող ընդդիմության անդամներին ու նրանց հայտարարություններին:

«Ընտրություններում միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, (հ.գ. ձայնագրությունները առկա են, ձերբակալված անձինք կան), ամբողջ ընթացքում հակապետական թեզեր դաշտ նետեն, ընտրությունների ավարտից հետո տեսախցիկների առաջ իրենց պատառոտեն, թե բա իշխանությունը ընտրության արդյունքները կեղծել է։

Հարգելինե՛րս, ամեն բան ունի ողջամտության սահման։

2026 թվականի հունիսի 7-ին ժողովուրդը ձեզ ձեր տեղը ցույց է տվել, գոնե հիմա սուս մնացե՛ք:

Պատժվելու եք օրենքի ամբողջ խստությամբ»,- գրել է Սինորյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ