Այսօր կամ վաղը պատվերները կհասնեն. մանրամասներ՝ Wildberries-ի և Ozon-ի ուշացումներից

«Հիմնականում խնդիրը Wildberries-ի և Ozon-ի հետ է: Որոշակի կուտակումներ կան, բայց երեկվա տվյալներով որոշ մեքենաներ արդեն անցել են ու մարդկանց պատվերներն արդեն այսօր կամ վաղը կհասնեն»,-Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց WB.ARMENIA-ի հիմնադիր Նարեկ Գալստյանը:

Նրա խոսքով՝ խնդիրն ըստ իրեն հասած տեղեկությունների՝ սահմանի հետ է կապված. «Մի կողմից փոխանցում են, որ փաստաթղթային խնդիրներ են առկա, բայց խոսակցություններ էլ կան, որ խնդիրը քաղաքական է: Այն մոտ մեկ ամիս է առկա է, վերջին շրջանում նման խնդիրներ չեն նկատվել և սա առաջին դեպքն էր»:

Գալստյանը նաև նշեց, որ երբեմն մարդիկ բողոքում են՝ ասելով, որ պատվերը չի եկել կամ ուշացել է, սակայն այս պարագայում ստացման կետն էլ ոչինչ չի կարող անել, դա իրենց վերահսկողությունից դուրս է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ