Միքայել Վարդանյանը 127 մլն դրամի բժշկական սարքավորումներ է նվիրել Արյունաբանական կենտրոնին

Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մանկական բաժանմունքը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով և անհրաժեշտ պարագաներով:

 

Գերժամանակակից սարքերի կիրառության արդյունքում հնարավոր կլինի երեխաների շրջանում քաղցկեղի տարբեր տեսակները հայտնաբերել ավելի վաղ փուլում և իրականացնել առավել արդյունավետ բուժում:

Սարքավորումների կիրառությունը հնարավորություն կտա Հայաստանում իրականացնել բազմաթիվ հետազոտություններ:

 

Նվիրաբերված վերջին սերնդի բժշկական սարքավորումների համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 127 մլն դրամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ