Ռուսական շուկայի կորստի դեպքում Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից. ՌԻԱ Նովոստի

Ռուսական շուկայի կորուստը կարող է Հայաստանին զրկել ելակի արտահանումից ստացված գրեթե ամբողջ եկամուտից, հայտնել է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ ՄԱԿ-ի Comtrade հարթակում հրապարակված վիճակագրության համաձայն` անցած տարվա 11 ամիսներին (դեկտեմբերի տվյալները դեռ չեն հրապարակվել) Հայաստանը Ռուսաստան է արտահանել 12,14 միլիոն դոլարի ելակ, իսկ հատապտուղների ընդհանուր արտահանումը կազմել է 12,51 միլիոն:

«Ռոսսելխոզնադզորը» ավելի վաղ հայտնել է, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի, այդ թվում՝ ելակի ներկրումը:

Գերատեսչությունից պարզաբանել էին, որ որոշումն ընդունվել է Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ