Որ հայ հասարակությանը կահաբեկեն 300 հզր ադրբեջանցիներով, միայն թե մի քոսոտ խմբակցություն ունենան, չէի սպասում

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի կողմից անընդհատ տարածվող «300 հազար ադրբեջանցիների Հայաստան բերելու» ապատեղեկատվությանը։

«Ուրեմն Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ծավալուն հերքում է «300 հազար ադրբեջանցիների Հայաստան բերելու» ապատեղեկատվությունը, ու նորից ֆեյսբուքյան լրահոսում բերում են ձևիստների նոր լայվերը նույն ձայնասկավառակով։

Այն, որ բարոյականություն չունեն, արդեն իսպառ պարզ է, այն որ պադոշ են, ավելի քան պարզ է բազում ընտրակաշառքի գաղտնալսումներից, բայց որ նաև իրենց ապուշի տեղ դրած հայ հասարակությանը կահաբեկեն ադրբեջանցիներով, միայն թե մի քոսոտ խմբակցություն ունենան խորհրդարանում, գոնե դա չէի սպասում»,- գրել է Սաֆարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ