![]()
Համացանցում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 8 աջակից Մասիս համայնքի Արբատ գյուղից տեղափոխվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան, ՀԿԿ-ից հայտնել են, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ, կատարվում են վարութային գործողություններ։
Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
![]()