![]()
Մայիսի 26-ին Կապանի Մշակույթի կենտրոնի հարակից տարածքում ժամը 19:00-ից մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:20-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 830 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
![]()
![]()