![]()
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ այսուհետ ալիմենտային վճարումները հնարավոր է կատարել առցանց եղանակով՝ առանց Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայանալու։
«Վճարումները կարող եք կատարել ինչպես Անձնական գրասենյակ cabinet.harkadir.am հարթակի, այնպես էլ վճարահաշվարկային տերմինալների, բանկային առցանց հավելվածների միջոցով։
Նոր համակարգի ներդրումը միտված է քաղաքացիների սպասարկման գործընթացի պարզեցմանը, ժամանակի խնայողությանը և ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ալիմենտային վճարումն իրականացնելուց հետո հնարավոր է կատարել վճարումներ նաև այլ վարույթներով՝ ըստ սահմանված առաջնահերթության»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()