![]()
Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան այցով փաստվում է, որ ԱՄՆ-ն մեծ կարևորություն է տալիս Հայաստանին:
Ըստ նրա՝ աշխարհը TRIPP-ը համարում է գերկարևոր ծրագիր, և Ռուբիոյի գալը նշանակում է, որ այն շուտով կյանքի է կոչվելու:
Մալխասյանի նկատառմամբ՝ ռուսները հայերին և Հայաստանին որպես գործիք են դիտարկում:
«Սա ցավեցնում է նրանց, դրա համար են վայնասուն դրել: Ռուսաստանը փորձում է սպառնալիքներով իրեն ենթարկեցնել: Մեր հանդեպ սահմանափակումներ կիրառելով՝ իրեն է ծուղակը գցում: Մեր իշխանությունները հավասարակշռված քաղաքականություն են վարում: Սերժի, Քոչարյանի, Լևոնի օրոք առանց Ռուսաստանի որևէ շարժ չենք կարողացել անել»,- ասում է նա:
Զրուցակցի կարծիքով՝ ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները Հայաստանում միշտ «վխտացել» են և ինչ ուզեցել արել են:
«Թևանյան է, ինչ զիբիլ է, դուք կարծում եք՝ միայն նա՞ է, սրանք բոլորը հայրենիքն ուրացել են: Պաշտոնն ու փողը տենում են՝ ուրանում են ամեն ինչ, ուզում են երկիրը պայթեցնել ներսից: Ընտրություններից հետո ինչ կա չկա Տաշիրը կորցնելու է: Էս սրիկաներին Փաշինյանը պետք է պատժի»,- ասում է նա:
Զրուցակիցը նաև նկատում է. «Քոչարյանը վայնասուն ա դրել, որովհետև գիտի՝ իրեն կալանավորելու են: Գետինը մտնեն, Քոչարյանն ասում էր՝ Երևանում տղա չկա, հիմա գնում ձայն են տալիս, վերջում կպարզվի՝ տղամարդն ով ա: Էս ժողովրդի ուղնուծուծը կերան, հիմա հելել հայրենասիրությունից են խոսում: Սրանք սատանայի ճուտ են, գետնի տակից հելել են: Մոսկվայից թելադրում են լրտեսներին, լրտեսները սկսում են հաչալ: Ղարաբաղից սպեցնազը բերեցին, մարդկանց կոտորեցին, Քոչարյանի նմանը գնդակահարեց ժողովրդին»:
Վարդան Մալխասյանն այն համոզմանն է, որ այս ընտրությունները բախտորոշ են. «Մեր լինելիության հարցն է վճռվելու, վատ ղեկավար ընտրելը ճակատագրական է լինելու: Հունիսի 7-ին պետք է քրեաօլիգարխիկ բանդիտների դատաստանը տեսնենք»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()