TRIPP-ը դառնում է իրականություն, Հայաստանը կոնֆլիկտի փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջիկայում վերջնական կստորագրեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։

Այս մասին քարոզարշավի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնեցրել են TRIPP նախագծի իրագործման վերաբերյալ համաձայնագրի տեքստը։ TRIPP նախագիծը դառնում է իրականություն։ Տեքստը համաձայնեցված է և պատրաստ է վերջնական ստորագրման, առաջիկայում վերջնական կստորագրվի։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարում է շրջափակումը, Հայաստանի Հանրապետությունն այլևս շրջափակված պետություն չի լինում, կոնֆլիկտի փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի»,- ասել է վարչապետը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ