![]()
Այսօր ևս մեկ անգամ արձանագրվեց․ Բաքվի ու Մոսկվայի երկար տարիների պահանջը չի կատարվելու, արտատարածքային միջանցք չի լինելու։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Օգոստոսի 8-ին դա ստորագրվեց Իլհամ Ալիևի հետ՝ Դոնալդ Թրամփի վկայությամբ, իսկ այսօր՝ Մարկո Ռուբիոյի հետ։
Հայաստանն ու ԱՄՆ-ն այսօր ստորագրել են հետևյալ տեքստը․ «Կողմերը ճանաչում են, որ Հայաստանը լիակատար ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և իրավազորություն է պահպանում Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ»։
Վերջ, թեման փակ է։ Շնորհակալություն ուշադրության համար»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր է նախաստորագրվել։
![]()