«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն փախել է. նա հետախուզվում է

Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի 10-րդ համարի թեկնածու Հայկ Սուքիասյանի նկատմամբ, որը դիմել է փախուստի և թաքնվում է վարույթն իրականացնողից։

Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ