![]()
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Ռուբիոն Հայաստան է ժամանել կնոջ՝ Ժանետ Դուսդեբեսի հետ:
Օդանավակայանում նրանց դիմավորել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Կկայանա Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Հաջորդիվ տեղի կունենա նախարար Միրզոյանի ասուլիսը:
![]()