Երբ ես վարչապետ եմ ընտրվել, նվազագույն թոշակը բավարար չի եղել, որ թոշակառուն հաց ու պանիր գնի․ վարչապետ

Այսօր առաջին անգամ է, որ մենք վստահ ենք, որ սոված թոշակառու չկա և այդ թոշակառուն շանս ունի իր թոշակով տարին մի զույգ կոշիկ գնի, սուրճի բաժակ գնի: Այսօր Հրազդանում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր Հայաստանում առաջին անգամ միջին թոշակը ավելին է քան նվազագույն սպառողական զամբյուղը: 2018թ. Երբ ես վարչապետ եմ ընտրվել, նվազագույն թոշակը եղել է 16 հազար դրամ և այդ 16 հազար դրամը բավարար չի եղել, որ մի ամսվա մեջ թոշակառուն հաց ու պանիր գնի»,-ասաց վարչապետը, նշելով, որ 2018թ. իրենք եկել են և թոշակը սարքել են 32 հազար դրամ, բայց նույնիսկ դա բավարար չի եղել, որ մարդ իր սնունդը ձեռք բերի:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա մեր երազանքի գագաթնակետը չէ, բայց պետք է նշեմ, որ այսօր նվազագույն թոշակը կազմում է 42 հազար դրամ, նաև այդ ամենի հետ մեկտեղ անկանխիկ գնումների դեպքում ևս 10 հազար դրամ հետվճարի հնարավորություն կա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ