Մայիսի 27-ին փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն մայիսի 27-ին:

Մասնավորապես ժամը 7:00-ից 12։00-ը փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝ Զաքյան-Ամիրյան, Աբովյան-Արամի, Նալբանդյան-Սախարովի հրապարակ, Մելիք-Ադամյան-Տիգրան Մեծ-Ագաթանգեղոսի խաչմերուկ, Բեյրութ-Գրիգոր Լուսավորիչ, Իտալիա-Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի-Բեյրութ, Խորենացի-Ագաթանգեղոս, Ագաթանգեղոսը՝ ամբողջությամբ, Վազգեն Սարգսյան-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ