ԱՄՆ պետքարտուղարին օդանավակայանում կիդմավորի Արարատ Միրզոյանը. ինչ է սպասվում

Մի քանի ժամից սպասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան:

Մայիսի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Ռուբիոյի Երևան այցի մասին։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ԱՄՆ պետքարտուղարին կդիմավորի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Այնուհետև կկայանա Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի ասուլիսը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ երկուշաբթի օրը հրապարակված ժամանակացույցի համաձայն՝ Ռուբիոն Միրզոյանի հետ կհանդիպի Երևանի ժամանակով ժամը 15:30-ին, իսկ ժամը 16:00-ին նրանք կստորագրեն հուշագիրը, որի բովանդակությունը չի հրապարակվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ