![]()
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններից մեկին:
«Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե հեղափոխություն կանի, եթե իրենց հաղթանակը լկտիաբար իրենց ձեռքից տանեն…։
Թիմն էլ աշխարհացունց այս պամֆլետը տարածում ու տարածում ա…։
Հաղթանակ ասելով՝ 8-տոկոսանոց շեմը քռքաշ հաղթահարելը նկատի ունե՞ք…։
Է, հաղթահարեք, ո՞վ ա ձեզ բռնել…։
«Հեղափոխության» պահով էլ երևի անսահման ուրախ են, որ վոժդը՝ էդ բարդագույն, բազմավանկ բառը, անսխալ ու սահուն ասել ա, ըստ այդմ՝ հավեսով տարածում են, որ հասնի վերևներին»,- գրել է Մկրտչյանը:
![]()