Ռուբիոն Հայաստան կատարելիք այցի ընթացքում կստորագրի փոխըմբռնման հուշագիր

Երևան կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փոխըմբռնման հուշագիր կստորագրի իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։

Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարի՝ երկուշաբթի օրը հրապարակված ժամանակացույցից։

Փաստաթղթի համաձայն՝ Ռուբիոն Միրզոյանի հետ կհանդիպի Երևանի ժամանակով ժամը 15:30-ին, իսկ ժամը 16:00-ին նրանք կստորագրեն հուշագիրը, որի բովանդակությունը չի հրապարակվում։

Մայիսի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Ռուբիոյի Երևան այցի մասին։

Նախարարությունը պարզաբանել էր, որ հանդիպումից հետո Ռուբիոն և Միրզոյանը կստորագրեն երկկողմ փաստաթղթեր, և երկու կողմերն էլ հանդես կգան մամուլի հայտարարություններով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ