![]()
Քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ քարոզարշավ է իրականացնում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում:
Վարչապետը, ինչպես մյուս օրերին, շրջում է թաղամասերով, զրուցում քաղաքացիների հետ, ներկայացնում նախորդ տարիների աշխատանքն ու կուսակցության նախընտրական ծրագրում ներառված անելիքները:
«Ես շատ շնորհակալ եմ ձեզ, ձեր կառավարման տարիներին անհատական ձեռքբերումներ եմ ունեցել․ տուն եմ առել, մեքենա եմ առել, ու այն ամենի շնորհիվ, ինչ դուք արել եք»,- Դավթաշենում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասել է մի կին։
«Բա նոր ասում էի՝ բնակարանի ձեռքբերման համար, 2018 թվականից Հայաստանի քաղաքացիներին մեկ միլիարդ դոլարի աջակցություն ենք ցույց տվել»,- կնոջ միտքը շարունակել է Նիկոլ Փաշինյանը։
«Իմ աշխատանքով, իմ ամուսնու աշխատանքով ենք առել, բայց կարողացել ենք ձեռք բերել հիփոթեքը, որովհետև գրանցված աշխատող ենք եղել»,- ասել է կինը՝ մանրամասնելով, որ եկամտահարկի հետվերադարձից է օգտվել, ու դա իրեն շատ է օգնել։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()