Վարչապետը քաղաքացու հետ զրույցից հետո ձայնային հաղորդագրություն է ուղարկել փոխվարչապետին. տեսանյութ

Քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ քարոզարշավ է իրականացնում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում:

Վարչապետը, ինչպես մյուս օրերին, շրջում է թաղամասերով, զրուցում քաղաքացիների հետ, ներկայացնում նախորդ տարիների աշխատանքն ու կուսակցության նախընտրական ծրագրում ներառված անելիքները:

ՀՀ վարչապետին են մոտեցել մի խումբ քաղաքացիներ ու հայտնել իրենց հուզող խնդրի մասին: Վարչապետն անմիջապես զանգահարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, այնուհետև՝ ձայնային հաղորդագրություն ուղարկել նրան:

«Պարոն Խաչատրյան, մենք Միկոյան 64-ով ու՞ր ենք հասել, քաղաքացիները հետաքրքրվում են, ես կփոխանցեմ հեռախոսահամարը, իրենց հետ կապ պահեք, որ մարդիկ տեղյակ լինեն՝ ինչ ենք արել, ուր ենք հասել, ինչ ժամկետներ ենք պատկերացնում, որ խնդիրը լուծվի:

Խնդիրը հետևյալն է՝ մարդիկ իրենց տների սեփականության վկայականները ստանան, սա 1. երկրորդը՝ կանաչապատ տարածքները ապահովվեն, որ շենքերը կանաչապատ տարածքներով շրջապատված լինեն, եվ երրորդ՝ հողի բաժնային սեփականության հարցն է, դատախազությունը զբաղվում է, այդ հարցն էլ լուծվի»,- ասել է վարչապետը, հետո քաղաքացուն խնդրել հենց իր հեռախոսում գրել հեռախոսահամարը, անուն-ազգանունն ու ուղարկել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ