«Դուք պետականամետություն եք սերմանում, դա մեծ գործ է»․ «նախօրոք շնորհավորում ենք». դավթաշենցիները՝ վարչապետին

Քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ քարոզարշավ է իրականացնում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում:

Վարչապետը, ինչպես մյուս օրերին, շրջում է թաղամասերով, զրուցում քաղաքացիների հետ, ներկայացնում նախորդ տարիների աշխատանքն ու կուսակցության նախընտրական ծրագրում ներառված անելիքները:

Քաղաքացիները վարչապետին ջերմ խոսքեր են փոխանցում, մաղթում հաջողություն:

«Արևիդ մատաղ, նախօրոք շնորհավորում եմ ՔՊ-ին»-ասել է քաղաքացիներից մեկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ