Ըտենց մարդ չկա էս բակում, որ չգնա ու ու N16-ին չընտրի․ քաղաքացիները՝ վարչապետին

Քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ քարոզարշավ է իրականացնում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում:

Վարչապետը, ինչպես մյուս օրերին, շրջում է թաղամասերով, զրուցում քաղաքացիների հետ, ներկայացնում նախորդ տարիների աշխատանքն ու կուսակցության նախընտրական ծրագրում ներառված անելիքները:

Դավթաշենի թաղամասերից մեկում ՀՀ վարչապետին ու ՔՊ կուսակցականներին հյուրասիրել են: Քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնել իշխող կուսակցությանը:

«Ըտենց մարդ չկա էս բակում, որ չգնա ու ու N16-ին չընտրի»,- ասել են հավաքված քաղաքացիները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ