Աղ ու հացը մարդուն տրված ամենամեծ պատիվն է․ Նիկոլ Փաշինյան

Քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ քարոզարշավ է իրականացնում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում:

Վարչապետը, ինչպես մյուս օրերին, շրջում է թաղամասերով, զրուցում քաղաքացիների հետ, ներկայացնում նախորդ տարիների աշխատանքն ու կուսակցության նախընտրական ծրագրում ներառված անելիքները:

Դավթաշենի թաղամասերից մեկում ՀՀ վարչապետին ու ՔՊ կուսակցականներին հյուրասիրել են:

«Աղ ու հացը մարդուն տրված ամենամեծ պատիվն է»,- ասել է վարչապետն ու շնորհակալություն հայտնել իրենց պատվի արժանացնելու համար:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ