![]()
Քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ քարոզարշավ է իրականացնում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում:
Վարչապետը, ինչպես մյուս օրերին, շրջում է թաղամասերով, զրուցում քաղաքացիների հետ, ներկայացնում նախորդ տարիների աշխատանքն ու կուսակցության նախընտրական ծրագրում ներառված անելիքները:
Տարեց մի կին վարչապետին օրհնություններ և առողջություն է փոխանցել, մաղթել, որ Աստված լինի նրան պահապան:
«Փաշինյան ջան, չնայես էդ համբալներին, սրտիդ մոտիկ չընդունես»,- ասել է դավթաշենցի կինը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()