Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին և 10 մետրից ընկել գետը. կա տուժած

Մայիսի 17-ին ավտովթար է տեղի ունեցե Գեղարքունիքի մարզում։

Ժամը 07:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Մարինե Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել ճաղավանդակը և մոտ 10 մետր բարձրությունից հայտնվել գետում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է«Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ