Ռոբ, դու միշտ կզած ես եղել, կաս ու լինելու ես Վազգենի առաջ. Խաչատրյան

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից հրապարակված ու տարածվող լուսանկարին, որում վերջինս խոնարհվել է Վազգեն Սարգսյանի արձանի առաջ:

«Վազգենն ա, Ռոբ։

Վազգենը, որի կողքին դու միշտ փոքր ես եղել՝ թե՛ քաղաքականությամբ, թե՛ արժեհամակարգով, թե՛ տղամարդկությամբ։

Էդ նույն Վազգենն ա, որի կենդանի ներկայությունից վախենում էիր, դրա համար նրա բացակայության վրա կառուցեցիր քո իշխանությունը։Էդ նույն Վազգենն ա, ում սպանությունը ուչաստկովու մակարդակի գործ ասեցիր ու փակեցիր, իսկ հիմա քո քաղաքական թիմից մարդիկ հոկտեմբերի 27-ը «սուրբ ակտ» են անվանում Հայաստանի համար։

Էդ նույն Վազգենն ա, ում գերեզմանին տարիներով չէիր մոտենում, որովհետև կան խոնարհումներ, որ բեմադրվել չեն կարող։

Էդ նույն Վազգենն ա, ում ընտանիքին ճնշեցիք,ում մոր ցավն անգամ քաղաքական հաշվեհարդարի մաս դարձրիք,ու հիմա եկել՝ նկարվում ես նրա արձանի առաջ։

Բայց այս նկարի մեջ մի մեծ ճշմարտություն կա, որ երբեք չես փոխելու․Վազգենի առաջ դու միշտ կզած ես եղել։

Կզած՝ նրա անունի ծանրությունից,կզած՝ նրա հիշատակի ուժից,կզած՝ նրա թողած չափանիշի առաջ,կզած՝ որովհետև նա դարձավ պատմություն, իսկ դու մնացիր այդ պատմության ստվերում։

Ու որքան էլ փորձեք վերաշարադրել անցյալը, ժողովուրդը հիշում է ամեն ինչ։Հիշում է՝ ով էր կանգնած պետության համար,ու ում ժամանակ այդ պետության տերը՝ Վազգենը սպանվեց։

Վազգենը մնաց կանգնած։Դու՝ միշտ նրա ստվերում ու ԿԶԱԾ ։

Ռոբ, դու միշտ կզած ես եղել, կաս ու լինելու ես Վազգենի առաջ»,- գրել է Խաչատրյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ