![]()
Սիրելի՛ քաղաքացիներ, երկարատև քննարկումներից հետո վարորդական իրավունքից զրկված անձանց առաջարկել ենք հետևալը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վարորդական իրավունքից զրկված անձինք զրկվելուց 1 տարի անց կարող են առանց քննության վերականգնել իրենց իրավունքը՝ վճարելով համապատասխան տուրք:
Վերականգնումից հետո սահմանվում է մեկամյա փորձաշրջան։ Այդ մեկ տարվա համար վարորդին տրվելու է 6 բալ:
Եթե այդ մեկ տարվա ընթացքում վարորդը չի սպառում այդ վեց բալը կամ չի զրկվում վարորդական իրավունքից, ապա հաջորդ տարի կրկին ստանում է 13 բալ, իսկ եթե սպառում է 6 բալը կամ զրկվում է, ապա 1 տարի չի կարող վարել և իրավունքը կարող է վերականգնել միայն քննությունների միջոցով:
Սիրելի՛ քաղաքացիներ, շուտով իմ այս էջում այս հարցով կտեղադրվի հարցում։ Խնդրում եմ արտահայտել Ձեր դիրքորոշումը՝ «կողմ» կամ «դեմ» քվեարկությամբ։ Քվեարկությունը կտևի 48 ժամ»,-նշել է նա։
![]()