ԿԳՄՍ նախարարն այցելել է Շվանիձորի հիմնանորոգված մանկապարտեզ, չգործող մշակույթի կենտրոն

Սյունիք կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել են «Ագարակի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Շվանիձորի մասնաճյուղ։

Մանկապարտեզը հիմնանորոգվել է ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրով. ընդհանուր արժեքը 34 մլն 490 հազ դրամ է, որի մեջ պետության համաներդրման չափը՝ 22 մլն 418 հազ դրամ։

Մանկապարտեզը նախատեսված է 25 երեխայի համար, իսկ այս պահին ունի 10 սան։ Նախադպրոցական ուսումնական հաստատության գործարկմամբ գյուղում 4 աշխատատեղ է բացվել։

Ժաննա Անդրեասյանը շրջել է հիմնանորոգված մանկապարտեզում, ծանոթացել է պայմաններին, գույքային հագեցվածությանը, հետաքրքրվել առկա խնդիրներով։

Շվանիձորում մանկապարտեզ գործել էր մինչև 2000 թվականը։

Նախարարը այցելել է նաև Շվանիձորի միջնակարգ դպրոց, որը վերանորոգվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակությամբ։ Նախարարին տեղեկացվել է, որ դպրոցն այժմ կահավորման փուլում է։ Դպրոցը նախատեսված է 120 աշակերտի համար․ սովորողների թիվն այժմ 31-ն է։

Այցի շրջանակում պաշտոնյաներն այցելել են նաև Շվանիձորի մշակույթի կենտրոն, որը չի շահագործվում։ Նրանք շրջել են, ծանոթացել շենքային պայմաններին ու խնդիրներին։ը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ