Տաշիրում Պապիկյանի գլխավորությամբ անցկացվող քարոզարշավը խոչընդոտելու փորձ է արվել․ կա 10 ձերբակալված․ տեսանյութ

Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ քարոզարշավից, որում երևում է, որ որոշ խմբեր խոչընդոտում են քարոզարշավի ընթացքը, փակում ճանապարհները։

Հրապարակած տեսանյութին կից՝ Պապիկյանը գրել է․

«Կալուգացի օլիգարխի ցուցումով Մեծավանում մեր երթը խոչընդոտելու ևս մեկ անհաջող փորձ, որը, բնականաբար, չստացվեց:

Քաղաքական դասը ձեզ ցուցում տվողներին ենք տալու:

Նիկո՛լ, վարչապե՛տ»:

Նորաշեն և Մեծավան համայնքներում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ ոստիկանության ծառայողները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի և ներկայացրել նախաքննական մարմին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ