![]()
Մայիսի 16-ին՝ ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից հայտնեցին, որ ոստիկանությունը ձեռնարկում է միջոոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, տուժած անձինք չկան։
![]()