![]()
Արձակագիր Հայկ Հովյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Ռուսաստանն աջակցում է ընդդիմադիր խոշոր բևեռներին:
Ըստ նրա, սակայն, ոչ մի դրական առաջարկ ռուսամետ ուժերը չեն ներկայացնում ժողովրդին, բոլորը սպառնալիք է:
«ՌԴ-ն ուզում է էժան գնով ձեռք բերել ՀՀ-ն, իրեն լոյալ ուժերով փորձում է հասնել իշխանափոխության: Եթե Հայաստանում զինված ընդվզումը մարսի, կգնա այդ քայլին նույնիսկ»,- ասում է նա:
Արձակագրի նկատառմամբ՝ մարդիկ տարբերություն չեն տեսնում Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի միջև․ երկուսն էլ փորձում են հաճոյանալ նույն կենտրոնին:
«Ռոբերտ Քոչարյանը սրելու է իրավիճակը, որ ծայրահեղականներին իր կողմը քաշի: Նա քեֆի սեղանակիցների վրա փորձում է ազդեցություն թողնել, թե անզիջում դեմք է»,- նշում է Հովյանը:
Ըստ նրա՝ հունիսի 7-ին քաղաքացին ընտրելու է հակամարտության էջը փակել-չփակելու միջև:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()