29-ամյա պացիենտը տեղափոխվել է կյանքին սպառնացող վտանգով․ առաջին լապարասկոպիկ վիրահատությունը Էջմիածնի ԲԿ-ում

Մարզային բժշկական կենտրոններում շարունակական վերազինումն առողջապահության նախարարության առաջնահերթություններից է:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ Էջմիածնի բժշկական կենտրոնում առաջին անգամ լապարասկոպիկ եղանակով իրականացվել է վիրահատություն` ստամոքսի խոցի թափածակման դեպքում:

«29-ամյա պացիենտը բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, կյանքին սպառնացող վտանգով:

Անհետաձգելի վիրահատությունը լապարասկոպիկ եղանակով իրականացնելը Էջմիածնի բժշկական կենտրոնում հնարավոր եղավ բուժկենտրոնի պրոֆեսիոնալ կադրերով ու համապատասխան սարքավորումներով հագեցվածության շնորհիվ», ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ