Հայտնի են Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերն ու վայրերը

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ։

Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 17։30-20։00, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում (հասցե՝ Ռոմանոս Մելիքյան 2/10):

Վերջին հրաժեշտը՝ մայիսի 18-ին՝ ժամը 13.00-ին, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից:

ԿԳՄՍ նախարարությունը վերստին իր վշտակցությունն է հայտնել Նիկոլայ Ծատուրյանի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին։

Ինչպես հայտնել ենք, 81 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Երվանդի Ծատուրյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ