![]()
Ինչպես հայտնել ենք, «Քաղաքացիական պայմանագիր»-ը մայիսի 15-ին քարոզարշավ է իրականացնում Արմավիրում։
Մեծամորում մարդաշատ հանդիպման ժամանակ ներկաներից մեկը մոտեցել է վարչապետին և խնդրել, որ երկինք բաց թողնի իր բերած 16 աղավնիները։
«Վարչապետ ջան, ցավդ տանեմ, ղուշ եմ բերել 16 հատ, թռցրու էլի»,- ասել է նա։
Մայիսի 3-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է՝ որ թվերի տակ են հանդես գալու քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համարը 16-ն է։
![]()