3 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 20-ամյա և 21-ամյա երիտասարդները կալանավորվել են․ տեսանյութ

ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն ու Կոտայքի մարզի գումարտակի պարեկները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակ-Երևան ճանապարհին հայտնաբերել, մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 20-ամյա և 21-ամյա երկու երիտասարդի և 39-ամյա տղամարդու։

Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, 21-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 3 կգ 15 գրամ մարիխուանա։ Նույն թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ է հայտնաբերվել նաև 20-ամյա երիտասարդի մոտ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 20-ամյա և 21-ամյա երիտասարդները կալանավորվել են։

Կատարվում է նախաքննություն։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ