![]()
Երևանի քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական հայցն ընդդեմ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի։
Այս մասին տեղեկատվություն է առկա «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը մայիսի 7-ին իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը իբր իր հետ Չինաստանից մեկ տոննա հալյուցինացիաներ առաջացնող սունկ է բերել, որն օգտագործում է իր ելույթներից առաջ։
Վարչապետը նույն օրը հայտարարել էր, որ դատի է տալու Սամվել Կարապետյանին, իսկ մայիսի 14-ին կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել, որ արդեն դատական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ։
Նիկոլ Փաշինյանը դատարանից պահանջում է Սամվել Կարապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել իր հայտարարությունը, ինչպես նաև վճարել 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։
![]()