![]()
Նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք անդամների հետ Արմավիրի մարզում է:
Տարբեր համայնքներում վարչապետը շրջում է թաղամասերով, զրուցում քաղաքացիների հետ, ներկայացնում մարզում ու երկրում վերջին տարիներին իրականացված ծրագրերը, խոսում նոր անելիքների մասին:
Տարեց մի քաղաքացի վարչապետին մաղթել է երկար տարիների կյանք ու բեղուն աշխատանք, խնդրել զբաղվել Լուսագյուղի դպրոցի անբարեկարգ պայմանների խնդրով: Վարչապետը հիշեցրել է Կառավարության «300 դպրոց» ծրագրի մասին ու նշել, որ անպայման կդիտարկեն:
![]()