Էն համբալն ու անուղեղ լրտեսները, որ ժողովրդին կոչում են շուն-շանգյալ, ձայն չպետք է ստանան. վարչապետ

Նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք անդամների հետ Արմավիրի մարզում է:

Բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե խաղաղության գործընթացի վերաբերյալ ընդդիմադիր դաշտից հնչում են ամենատարբեր քննադատություններ, ամենաքստմնելի ստերն են հորինվում։

«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը հիմա էլ նոր սուտ է հորինել, թե Փաշինյանի վարչապետ վերընտրվելու դեպքում 300 հազար ադրբեջանցի վերադառնալու է Հայաստան։

Մեր օրակարգում նման հարց երբեք չի եղել։

Էդ մարդիկ միլիոնավոր դոլարներ են ծախսում, որ էդ օրակարգը ներմուծեն ՀՀ կյանք։ Այսպես գործում են միայն օտարերկրյա լրտեսները։ Կալուգացի Սամո, դու օտարերկրացի լրտես ես։ Դու չես հասկանում՝ ինչ ես անում։ Դու փորձում ես 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցը դարձնել Հայաստանի քաղաքական օրակարգ։ Եվ ես ասում եմ՝ անուղեղ լրտեսները պետք է ձայն չստանան։ Անուղեղ լրտեսները, որ Հայաստանի ժողովրդին անվանում են շուն ու շանգյալ, էլ ինչ անուն ասես կպցնում են, պետք է ձայն չստանան։ Ժողովո՛ւրդ, պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ Կալուգացի օլիգարխը, էն համբալը, կներեք արտահայտությանս համար, չպետք է հավաքեն խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայն։ Չի կարելի որևէ ձայն տալ անուղեղ լրտեսներին, որովհետև իրենք դուրս են եկել սպանելու մեր խաղաղությունը, մեր ուրախությունը»,-ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ