![]()
Նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք անդամների հետ Արմավիրի մարզում է:
Փարաքար համայնքում բնակիչներին ողջունելուց հետո ՀՀ վարչապետն ասել է, թե ուզում է խոսքը սկսել՝ ևս մեկ անգամ դատապարտելով տեղի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը:
«Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ իմ ցանկությունն է համոզիչ և վերջնական կերպով բացահայտել դեպքը և բոլոր մեղավորներին արժանացնել համապատասխան պատասխանատվության՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով»,- ասել է վարչապետը:
Նա նշել է, որ չի կարող ՀՀ-ում լինել նման գործելակերպ․ սա իրենց ու բոլորի պատկերացումներից դուրս է:
![]()