Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Բալաջարի» կայարանից Հայաստան կուղարկվի 14 վագոն ցորեն՝ 977 տոննա ընդհանուր քաշով։

Այնուհետև շարժակազմը «Բոյուք-Քյասիկ» կայարանով կուղևորվի Վրաստան, որտեղից էլ կուղղվի դեպի Հայաստան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ