Բաց ուղերձ համբալին․ Փաշինյանն արձագանքել է Քոչարյանին․ տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ համբալ արտահայտությանը։

«Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե ՔՊ-ում համբալ բառը ընդուված է։ Ճիշտ է ասել, որովհետև իր մասին խոսելիս հենց էդ բառն էլ օգտագործում ենք՝ համբալ։ Էս թրենդը Հայաստանում տարածված է ու շարունակում է տարածվել, որովհետև Հայաստանում թե Ռոբերտ անունն առանձին վերցրած, թե Քոչարյան ազգանունն առանձին վերցրած շատ հարգված են, բայց երբ դրանք կպնում են իրար, բառադարձվում են ու դառնում են համբալ։

Հասկացա՞ր, այ համբալ։

2021-ին ժողովուրդը քեզ կզցրել ա ու չկասկածես, որ 2026-ի հունիսի 7-ին ժողովուրդը նորից քեզ կզցնելու ա, ու դու կզած վիճակում տանկերի ու զորքերի հետևից կրակել ես ժողովրդի վրա ու ժողովուրդը հենց սրա համար է քեզ կզցնելու ու երկար ժամանակով ուղարկելու է ՔԿՀ։

Եվ հետո, այլ համբալ, որ ասում ես 5000 զոհ, հիմնավորի, որ 5000 զոհ է եղել, եթե չհիմնավորեցիր, ժողովուրդը մի անգամ էլ լրացուցիչ դրա համար է կզցնելու։ Չկասկածես։ Ու էդ բառերիդ տակից դուրս չես գալու, եթե չհիմնավորես, իսկ հիմնավորել չես կարող, ես եմ քեզ ասում»,- ասել է վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ